Գլխավոր \ Սուսաննա Սայիյան

Սուսաննա Սայիյան

Սուսաննա Վալերիի Սայիյան 


Ծնվել է 1983թ. Ապրիլի12-ին Ստեփանակերտ քաղաքում: 
1989թ. Ընդունվել է Ստեփանակերտի N10 միջնակարգ դպրոցը: 
1994 թ. Տեղափոխվել է ֆզմաթ դպրոց, այնուհետև ԱրՊՀ-ի վարժարան: 
1999թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ԱրՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետի կիրառական մաթեմատիկա բաժինը: 
2003թ. Նոյեմբերից աշխատանքի է անցել ԼՂՀ «Հանրային Հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ նախ որպես համակարգչային օպերատոր, ապա մոնտաժող, այնուհետև հեռուստառեժիսոր: «Դիմակներ», «Դասական ալիք», «Մեր շենը»,«Մեր դպրոցը», «Առողջություն», «Ընթրենք միասին», «Մարդը», «Top5», «Շառավիղ», «Վարք ապրողաց», «Հմուտ ձեռքեր», «Ինչպես է դա արվում», «Մուշմուշիկ» ծրագրերի ռեժիսորն է: «Դիմակներ» հաղորդաշարի հիման վրա լույս է տեսել «Բեմարվեստի մեր վարպետները» տեսաերիզը, որը պատմում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադիր կազմի մի խումբ արվեստագետների մասին: «Ղարաբաղյան հեքիաթ» հեռուստաֆիլմի հեղինակն է: Ֆիլմը նկարահանվել է «Երկխոսություն ֆիլմերի միջոցով»  ծրագրի շրջանակներում «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ու Ստեփանակերտի մամուլի ակումբի համատեղ ջանքերով: Մինչ ֆիլմի նկարահանումները մեկ ամիս մասնակցել է Ինտերնjուսի «Հեռուստատեսային արտադրություն» դասընթացներին: 2007թ ֆիլմը մասնակցել է Երևանում հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի կազմակերպած «Եթերային զարդատուփ»  փառատոնին, և հինգ լավագույնների շարքում արժանացել մրցանակի` մալախիտե զարփատուփ, և պատվոգրերի: Ֆիլմը մասնակցել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ցուցադրվել է տարբեր երկրներում: Ամուսնացած չէ: