Գլխավոր \ Սոֆի Իվանիդիս

Սոֆի Իվանիդիս

Սոֆի Կոնստանտինի   Իվանիդիս


Ծնվել է 1974 թվականին ՀՀ Գյումրի քաղաքում: Ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ունի բակալավրի աստիճան: ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերություն″ ՓԲԸ¬ում աշխատում է 1999 թվականից: Մինչև 2009 թվականի ապրիլ ամիսն աշխատել է լրատվական-վերլուծական խմբագրությունում որպես խմբագիր: 2008-2009 թթ. աշխատել է որպես ″Օր″ լրատվական-վերլուծական խմբագրության գլխավոր խմբագիր: Այժմ հեռուստատեսության ստեղծագործական խմբագրության խմբագիր է: Հեղինակ է ″Առողջություն″, ″Պահոց″, ″Վերնագիրը վերջում″ հեռուստահաղորդումների: Արցախի ժուռնալիստների միության անդամ է, արժանացել է նույն միության մրցանակին: 2009 թվականին ″Վերնագիրը վերջում″ հեռուստահաղորդման համար արժանացել է Եղիշեի անվան ԼՂՀ պետական մրցանակի: Անկուսակցական է, ունի մեկ դուստր: