Գլխավոր \ Սարինե Հայրիյան

Սարինե Հայրիյան


Սարինե Հայրիյան

Ես Սարինե Հայրիյանն եմ: Լրագրողական աշխատանքի հանդեպ հետաքրքություն ունեի դեռ մանկուց, երբ ցեխով սարքած ինքնագործ միկրոֆոնով հարևանների ու բակի երեխաների համար համերգներ էի վարում: 2 տարի առաջ սկսեցի աշխատել Արցախի հանրային հեռուստատեսությունում: Երաժշտական հաղորդման տեղն էր թափուր, առաջարկեցին, ես էլ համաձայնվեցի: Մասնագիտությամբ բանասեր եմ, նաև երաժշտական կրթություն ունեմ. դաշնամուր եմ նվագում: Խոստովանեմ` աշխատանքիս միջոցով ամեն օր ինքս ինձ եմ բացահայտում առաջին հերթին, այնքան թաքնված կողմեր կան...հետո նաև շատ տարբեր մարդկանց հոգեբանություն ու բնավորություն եմ ճանաչում.. զարմանալի է...դեռ չեմ հոգնել: Անկեղծ ասեմ`ես այն մարդկանցից եմ, ով սիրում է ուշադրության կենտրոնում լինել, իսկ ինչը, ավելի քան էկրանը, կարող էր ընձեռել ինձ այդ հնարավորությունը:Պարզապես մի ցանկություն ունեմ` թող այս աշխատանքը երբեք չդադարի ինձ համար հոբբի լինելուց: