Գլխավոր \ Օպերատորներ

Օպերատորներ

     Ղարախանյան Բենիամին Ավանեսի

Ծնվել է 1949 թվականին, ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում:
1968-1973 թ.թ. աշխատել է ″Ազերբայջանֆիլմ″ ստուդիայում որպես օպերատոր: 1973-1980 թ.թ.` ″Սովետական Ղարաբաղ″, իսկ 1980-1988 թ.թ.` Ասկերանի շրջանային  ″Կարմիր դրոշ″ թերթերում արպես ֆոտոթղթակից:
1988-ից առ այսօր Արցախի հանրային հեռուստատեսությունում է աշխատում` լավագույն օպերատորներից է: Արժանացել է ԼՂՀ ″Վաչագան Բարեպաշտ″ և ″Շուշիի ազատագրման համար″ մեդալների, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա և ″Շողակաթ″ ստուդիայի մրցանակներին: ԼՂՀ վաստակավոր լրագրող է: 
Համահեղինակ է 8 հեռուստաֆիլմերի:
Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: Արցախի ժուռնալիստների միության անդամ է: