Գլխավոր \ Նորեկ Գասպարյան

Նորեկ Գասպարյան

Նորեկ Ալբերտի Գասպարյան

  ԼՂՀ Հեռուստառադիոընկերության Խորհրդի Նախագահ: 1959 թ. եմ ծնվել, նոյեմբերի 7-ին, Արցախ աշխարհում: Ամենաանմեղ, այսինքն` մանկության օրերս շարել եմ Շուշիի նեղլիկ փողոցներում, քարոտ նրբանցքերում, գունավոր տանիքներին, ծառերի ճյուղերին ու կամարապատ դարպասների առաջ: Բանասիրական կրթություն եմ ստացել: Իսկ գրել սկսել եմ 15 տարեկանից և մինչև օրս հասցրել եմ գրել ընդամենը տաս գիրք: Մեկը` մի քիչ լավ, մեկը` մի քիչ վատ, բայց բոլորն էլ անկեղծ: Մտադիր եմ գրել մի քանիսը ևս, և բանաստեղծություններ, և պատմվածք, որը հաջողվի: Նաև լրագրությամբ եմ զբաղվում: Վաստակավոր լրագրող եմ: Տասնյակ փաստավավերագրական հեռուստաֆիլմերի հեղինակ եմ: Համոզված եմ, որ հայրենասիրությունը պատերազմից հետո վերածվել է հայրենապաշտության և Արցախ աշխարհը երբեք չի տկարանալու սիրո պակասից: