Գլխավոր \ Նորայր Հովսեփյան

Նորայր Հովսեփյան

Նորայր  Գեւորգի  Հովսեփյան 

Ծնվել է 1982թ. ՀՀ Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Սովորել է Դարբասի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո, 1999թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը: 2001-2003 թթ. ծառայել եէ ՀՀ Զինված ուժերում: Ծառայությունից հետո ուսումը շարունակել է պատմության բաժնում: 2006թ. ստացել է մագիստրոսի որակավորում եւ ընդունվել ասպիրանտուրա: 2003 թվականից անդամակցել է Հայկի սերունդ երիտասարդական հասարակական կազմակերպությանը: Եղել է կազմակերպության պատմա-հասարակական բաժնի ղեկավարը: 2006-2008 թվականներին եղել է Հայկի Սերունդ երիտասարդական թերթի խմբագիրը: Արցախի պետհամալսարանում սովորելու տարիներին պարբերաբար թղթակցել է արցախյան տարբեր թերթերի: 2005 թվականից աշխատանքի է անցել Ազատ Արցախ հանրապետական թերթում: Արժանացել է ԼՂՀ Ժուռնալիստների միության մրցանակին՝ Տարվա երիտասարդ լրագրող անվանակարգում: 2009 թվականից աշխատում է Արցախի հանրային հեռուստատեսության ՕՐ ծրագրում: Զուգահեռ՝ ունեցել է հեղինակային հաղորդաշարեր՝ Օրախնդիր, Կիրակնօրյա Օր ծրագիր, կլոր սեղանների շարք՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին, Արա Վանյանի համահեղինակությամբ՝ հաղորդումների շարք՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: 2011 թվականից Արցախի տնտեսական կյանքը լուսաբանող Իրական հատված հաղորդաշարի հեղինակ-վարողն է: Ամուսնացած է: Ունի երկու զավակ: