Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Երևանում կայացել է Արցախի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ

2019-03-14 16:03:00

 


Երևանում կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Վերջինիս խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է: Արցախի արտգործնախարարը նշել է նաև, որ խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Մայիլյանն ափսոսանք է հայտնել, որ հետագա տարիներին տեղի է ունեցել նահանջ այդ որոշումից՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ