Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

2019-02-12 20:02:00

 


Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժինը հանդես է եկել հետաքրքիր ու յուրօրինակ նախաձեռնությամբ: Կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո, որին մասնակցել են հանրային կյանքում գործունեություն ծավալող մարդիկ, որոնք ակտիվ են նաև քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին: Երեկոյի մասնակիցներին միավորել էր պոեզիայի, գրականության հանդեպ սերը: Միջոցառման մասնակիցները ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում արտասանեցին հայ դասականների ստեղծագործություններից, զրուցեցին արվեստից, ներկայացրին հիշողություններ հայ երեևելիներից: Հնչեցին երգեր՝ գրված հայ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ