Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր: