Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

Արցախում սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական վիճակը հանգիստ է

2019-01-10 20:01:00

 


Տոնական օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել էր համաճարակաբանական հսկողություն՝ վերին շնչառական ուղիների սուր վարակների նկատմամբ: Մշտադիտարկումների և համալիր միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի նվազել է վերին շնչառական ուղիների սուր վարակներով հիվանդների թիվը: Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ բժիշկները հիվանդներին հորդորում են մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ