Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

2018-12-28 20:12:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ամանորյա տոնական ժամանակահատվածում պետական կառույցների բնականոն գործունեության եւ նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերին: 
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ