Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին

2018-12-06 18:12:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են քրեակատարողական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ