Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել է Ծովատեղ գյուղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին

2018-12-05 20:12:00

 


Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղ եւ ծանոթացել տեղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԱՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի կողմից հիմնադրված "Ապագա սերունդների հիմնադրամ"-ին՝ դպրոցի տեխնիկական հագեցվածության գործում ունեցած ավանդի համար` նշելով, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումը հանրապետությունում կրթության զարգացման կարեւոր ուղղություններից մեկն է:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ