Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Ազգային ժողովում ամփոփվել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումների արդյունքները

2018-12-05 20:12:00

 


Բյուջե-2019-ի նախագծի խորհրդարանական քննարկումների շրջանակներում այսօր վերջին հանձնաժողովային նիստն է կայացել: Նախընթաց օրերի քննարկումներն ի մի են բերվել գլխադասային ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նիստին մասնակցել են նաև Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու փոխնախագահ Վահրամ Բալայանը: Գործադիր թևը ներկայացնում էին Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Ճշտող հարցեր ուներ Վահրամ Բալայանը: Ֆինանսների նախարարի պարզաբանումներից հետո՝ քվեարկությունը կայացավ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի 5 անդամներից նիստին մասնակցում էին 3-ը: Երկուսը կողմ քվեարկեցին, մեկը՝ ձեռնպահ: Բյուջե-2019-ի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի Խորհրդարանի առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ