Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների աշխատանքային եւ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դա համարելով ծառայության արդյունավետ իրականացման կարեւոր պայմաններից մեկը: