Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Խորհրդակցություն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ

2018-06-12 20:06:00

 

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երեւույթներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն: 
Նախագահը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը՝ այն համարելով մեր երկրի կարեւոր ձեռքբերումներից մեկը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ