Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում շարունակվում է

2018-05-17 20:05:00

 

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ  արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: 2017թ-ի պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել՝ քաղաքաշինության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսական հիմնադրամների պատասխանատուները:
Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են զոհված զինծառայողների ընտանիքների համար  բնակարանաշինության ընթացքին, Ասկերան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցմանը, ՓՄՁ-ներին տրվող գյուղատնտեսական վարկերին, կաթիլային  և հակա-կարկտային համակարգերի ներդրմանը, "Ղարաբաղ Տելեկոմ" ընկերության սակագներին,  ժամկետանց վարկերին վերաբերող տարաբնույթ հարցեր: Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը  կշարունակվի վաղը ՝ ԱԺ  սոցիալական ու առողջապահության  հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: 
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ