Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Հերթական այցով Ստեփանակերտում են <Արաբկիր> բժշկական համալիրի բժիշկները

2018-05-17 20:05:00

 


Հերթական այցով Ստեփանակերտում են "Արաբկիր" բժշկական համալիրի բժիշկները՝ Հայաստանի գլխավոր մանկական ուրոլոգ, "Արաբկիր" բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բաբլոյանի գլխավորությամբ: Երեք օրվա ընթացքում "Արևիկ" բժշկական կենտրոնում իրականացվելու են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև տեղի վիրաբույժների հետ կատարվելու են անվճար վիրահատություններ: "Արևիկ" բժշկական կենտրոնի հետ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Այս տարի 2 բժշկական կենտրոնների միջև ստեղծվել է համագործակցության նոր հարթակ: Ներդրվել է հեռավար բժշկությունը, որի միջոցով կատարվում են հետազոտություններ և նպաստում են բուժման արդյունավետության բարձրացմանը: Երեկվանից իրականացվում են խորհրդատվություններ, որոնք շարունակվել են նաև այսօր առավոտից: Նախատեսված է 5 վիրահատություն: Դրանք` բնածին զարգացման արատներ են, որոնք կարիք ունեն վիրահատական շտկման:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ