Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Արցախի մայր բուհը շարունակում է համագործակցել հանրակրթական դպրոցների հետ

2018-05-17 20:05:00

 


Արցախի մայր բուհը շարունակում է համագործակցել հանրակրթական դպրոցների հետ: Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում երեկ հյուրընկալվել են Ստեփանակերտի ֆիզմաթ և ավագ դպրոցների աշակերտները: Խոսելով ֆակուլտետի գործունեության մասին՝ ուսանողները ներկայացրել են կրթական հաջողություններն ու համալսարանական կյանքը: Հանդիպման 2-րդ հատվածն առանձնացել է գիտական ընթերցումներով: Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները, աշակերտների հետ կիսվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերի վերլուծություններով: Դասախոսները և ուսանողները միակարծիք են, որ հանդիպումը նպաստում է ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ