Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է

2018-04-12 19:04:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է "Դասավանդի՛ր, Հայաստան" ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է "Դասավանդի՛ր, Հայաստան" ծրագրի իրականացումը՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ