Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են

2018-03-13 20:03:00

 


Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են: Մարդասիրական հրադադարից հետո Արևմտյան Գուտայում պայքարը շարունակվում է խմբավորումների միջև: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ եթե Միավորված ազգերի կազմակերպությունն Արևմտյան Գուտայում չհասնի կրակի դադարեցման, ապա Սիրիայում հարվածներն անխուսափելի են: Իրավիճակն անկայուն է նաև երկրի հյուսիսում: Այստեղ թուրքական զինված ուժերը մոտենում են Աֆրինի շրջանի համանուն քաղաքին: Իրավապաշտպաններն ահազանգում են Աֆրինում սպասվող լայնամասշտաբ կոտորածի մասին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ