Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

2018-03-05 20:03:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարեւոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն, որի համար կա անհրաժեշտ ներուժ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ