Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են

2018-03-05 20:03:00

 


Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումները շարունակվում են: Հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում աճող սերունդն է պատմության դասեր առնում: Հերթական դասը՝ համաքաղաքային էր: Մայրաքաղաքի դպրոցականների ներգրավմամբ, սկզբում ցուցահանդես, հետո ֆլեշմոբ, այնուհետև տոնական համերգ կազմակերպվեց: Բեմում հնչող ստեղծագործություններից շատերը առաջին անգամ են ներկայացվել՝ հենց հեղինակների կատարմամբ: Այդպես համաժողովրդական շարժումը ոգևորել է առանձին անհատների՝ մղելով նրանց ստեղծագործաբար արտահայտելու իրենց վերաբերմունքը՝ 30 տարվա վաղեմության դեպքերի հանդեպ: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ