Գլխավոր \ Լուրեր \ Օր լրատվական

Լուրեր

"Հայէկոնոմբանկ"-ի արցախյան մասնաճյուղը այսօրվանից նոր հասցե ունի

2018-03-05 18:03:00

 


"Հայէկոնոմբանկ"-ի արցախյան մասնաճյուղը այսօրվանից նոր հասցե ունի: Նոր` թարմացված սրահը գտնվում է Ստեփանակերտի Ազատամարտիկների 9 հասցեում: Այսօր նոր սրահի բացման արարողությունն էր: Շնորհավորելու էին եկել Արցախի ֆինանսների նախարարը, Ներդրումային, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների տնօրենները, պաշտոնատար այլ անձիք: Հայէկոնոմբանկն ունի 49 մասնաճյուղ, որից մեկն Արցախում է: Մեր ծրագրին տված հարցազրույցում, մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ադամյանն ասել է, որ տեղափոխվելով նոր, ավելի հարմարավետ սրահ, բանկն Արցախում շարունակելու է մատուցել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը, ապագայում ավելացնելով գործիքակազմը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ