Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Սերգեյ Շահվերդյանն այսօր հանդիպել է արցախյան նկարիչների ու քանդակագործների հետ

2018-03-01 19:03:00

 


Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն այսօր հանդիպեց արցախյան նկարիչների ու քանդակագործների հետ՝ ծանոթանալու արվեստագետների խնդիրներին ու միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները: Սերգեյ Շահվերդյանը նախ խոսեց իրեն հայտնի խնդիրների ու անելիքների շուրջ, մասնավորապես նշելով, որ մեր արվեստագետներն ու նրանց գործերը կարիք ունեն մեր հասարակությունում և երկրից դուրս ներկայացված լինելու: Նախարարությունը պատրաստ է աջակցել:
Այնուհետ ծավալվեց քննարկում, որի ընթացքում արվեստագետները հնարավորություն ունեցան կիսել իրենց մտահոգությունները, հանդես գալ առաջարկներով: Նախարարը հավաստիացրեց, որ բոլոր կարծիքներն ու առաջարկները կքննարկվեն, առավել կառուցողական ու իրատեսական առաջարկները կյանքի կկոչվեն՝ իհարկե արվեստագետների աջակցությամբ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ