Այսօր մարդաշատ հանրահավաք է անցկացվել նաև Հադրութում: Ինչպես 3 տասնամյակ առաջ էր՝ հանրահավաքին ոչ միայն շրջկենտրոնի բնակիչներն էին մասնակցում, այլև շրջանի մոտ ու հեռավոր գյուղերից ժամանած խմբերը: Շրջանի ղեկավարության հետ հանրահավաքին նաև արդարադատության նախարարն ու ՊԲ հրամանատարի տեղակալն են մասնակցել: Հիշեցին նրանց անունները, ում ջանքերով տասնամյակներ շարունակ ճնշված ազգային իղձերը 88-ին Հադրութում նորից ու նորովի հառնեցին: Մինչ այդ, շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում: