Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախում մեկնարկել են խորքային հորերի կառուցման աշխատանքները

2018-02-09 18:02:00

 


"Հայաստան" համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Արցախում մեկնարկել են խորքային հորերի կառուցման աշխատանքները: Մի քանի օրից Ասկերանի շրջանի Խրամորթի համայնքում փորձարկելու են արտեզյան ջրհորը: Ծրագիրը մեծապես նպաստելու է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգմանը: Գյուղացիները կարծում են, որ կաթիլային համակարգերի կիրառմամբ կարելի է ոռոգել մինչև 60 հեկտար հողատարածք: Հիշեցնենք, որ "Հայաստան" համահայկական հիմնադրամի վերջին հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարն ուղղվելու է Արցախում խորքային հորերի և ոռոգման ցանցերի կառուցմանը, ինպես նաև արևային էներգայի կայանների տեղադրմանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ