Արցախի նկարիչների միությանը կից շուտով կգործի երիտասարդ նկարիչների միությունը։ Երեկ Շուշիում առաջին անգամ կայացած երիտասարդ նկարիչների առաջին ցուցա-դրությանը ներկայացված էին գունեղ ու արտասովոր աշխատանքները։ Վարպետ նկարիչները հույս ունեն՝ հաճախակի կազմակերպվելիք ցուցահանդեսները երիտասարդներին մասնագիտացում և ակտիվություն կբերեն։