Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց համալսարանի հոգեբանական կենտրոնը, որը կոչված է նպաստելու հոգեկան առողջության պահպանման և վերականգնման խնդիրներին: Կենտրոնում աշխատելու են համալսարանի մասնագետներն ու հատուկ վերապատրաստում անցած ուսանողները: Այն նաեւ բաց է այլ մասնագետների համար, ովքեր պատրաստ են աշխատել պրակտիկ հոգեբանության ոլորտում: