Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Դվին փառատոնը՝ ամենասպասված պարային իրադարձություն

2017-12-19 14:12:00

 

Համերգային ծրագիրը գեղեցկացնելու նպատակով Հայաստանից հրավիրված էին նաև հայկական էստրադայի աստղեր Ալլա Լևոնյանը, Լիլիթ Կարապետյանը, Նշան Հայրապետյանը, Սեդրակ Պապյանը: Համերգը վարում էին տաղանդավոր հեռուստահաղորդավարներ Վրույր Թադևոսյանը և Լյուսի Հայրապետյանը: Այդ օրը մոսկովյան բեմը վերածվեց երգի և պարի աղմկոտ խաչմերուկի: Բեմ բարձրացան 300 սան, որտեղ միջմշակութային շփման հարթակ ստեղծվեց տարիքային տարբեր խմբերի երեխաների համար : Այս փառատոնը մրցույթային չէր ինչպես ամեն տարի Երևանում անցկացվող Դվին մրցանակաբաշխությունը, այլ ընկերական և փորձի փոխանակման հանդիպումն էր պարարվեստի աշխարհում: Եվ ինչպես շեշտում է մտահղացման հեղինակ ՝ Հ.Գասպարյանի անվանպարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը «Մոսկվայի սրտում պարին սիրահարված մարդիկ կրկինթևեր ստացան ճախրելու համար»:

 Այսպիսով «Դվին» ամենամյա փառատոնը թե՛Մոսկվայում, թե՛ Երևանում աստիճանաբար ընդլայվում և ձեռք է բերում մեծ լսարան, որով և դառնում է պարային ամենասպասված իրադարձությունը:
 Ֆոտոշաքը կարող եք տեսնել ներքևում:
  
  
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ