Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Տարիների ընդմիջումից հետո կրկին բեմում է ժողովրդական երգիչ Ալեքսանդր Ղահրամանյանը

2017-12-16 20:12:00

 


Տարիների ընդմիջումից հետո կրկին բեմում է ժողովրդական երգիչ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական վոկալ բաժնի դասատու Ալեքսանդր Ղահրամանյանը: Ժողովրդական երգիչը նպատակ ունի մենահամերգներով հանդես գալ մայրաքաղաքում ու հանրապետության շրջաններում: Մի քանի օր առաջ Ալեքսանդր Ղահրամանյանը մենահամերգային ծրագրով ելույթ է ունեցել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոնում, իսկ երեկ նրա հանդիսատեսը Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաներն ու դասատուներն էին: 2000թ-ից Ալեքսանդր Ղահրամանյանը երաժշտական քոլեջում աշխատում է ժողովրդական վոկալ բաժնում. նրա սաներից են՝ Ռազմիկ Ամյանը, Տիգրան Կարապետյանը, Վարդան Բադալյանը, Ռաֆայել Մարտիրոսյանը: Աշակերտներից շատերն էլ ընդգրկված են "Մենք ենք, մեր սարերը" երգի-պարի համույթում և "Վարարակն" երգչախմբում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ