Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

2017-12-07 20:12:00

 


Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցը: Հազարավոր զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել նաև Ստեփանակերտում: Հարյուրավոր մարդիկ ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրում՝ երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ: Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր է այցելել և երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակ է դրել Նախագահ Բակո Սահակյանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ