Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Ստեփանակերտի քաղաքապետարանում այսօր պարգևատրման արարողություն էր

2017-11-24 20:11:00

 


Ստեփանակերտի քաղաքապետարանում այսօր պարգևատրման արարողություն էր. ուշադրության կենտրոնում այս անգամ հանդբոլի միչև 13 և 17 տարեկան աղջիկների հավաքականների անդամներն էին՝ իրենց մարզիչների հետ: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից մարզաձևի ներկայացուցիչները արժանացան պատվոգրերի և հուշանվերների: Նրանք ընթացիկ տարում ՀՀ հանդբոլի մինչ 13 և 17 տարեկան աղջիկների առաջնությունում մրցանակային պատվավոր առաջին հորիզոնականն են գրավել: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով նաև Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է, բարձր է գնահատել մարզիչների կատարած աշխատանքն ու աղջիկների ձեռքբերումը: Քաղաքապետն ընդգծել է` այսուհետ էլ, ամեն ինչ անելու են՝ հանրապետությունում հանդբոլի հետագա զարգացման համար:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ