Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Ավարտվեց տղամարդկանց միջև շախմատի 2017 թվականի առաջնությունը

2017-11-20 20:11:00

 


Ավարտվեց տղամարդկանց միջև շախմատի 2017 թվականի առաջնությունը, որին ընդգրկված էին 12 շախմատիստ: Իմաստուն խաղի մրցապայքարը Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տանը տևեց 11 օր՝ շրջանաձև մրցակարգով: Երեկ ամփոփվեցին արդյունքները: 11 հնարավորից վաստակելով 10,5 միավոր` առաջնության հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը. 8,5 միավորով 2-րդ մրցանակային հարթակը գրավեց Ալեքս Մանուկյանը, իսկ 3-րդ հորիզոնականը` 8 միավորով`Արթուր Խուդոյանը: Մրցանակակիրներն իրենց տեղն ապահովեցին գալիք տարվա շախմատի հանրապետական առաջնության եզրափակչում: Բացի այդ՝ գրոյսմաստեր Հովիկ Հայրապետյանն իրավունք վաստակեց 2018-ին մասնակցելու ՀՀ շախմատի առաջնության եզրափակչին, իսկ Ալեքս Մանուկյանն ու Արթուր Խուդոյանը կիսաեզրափակիչ փուլերին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ