Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Այսօր ուսանողների միջազգային օրն է

2017-11-17 23:11:00

 


Այսօր ուսանողների միջազգային օրն է: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ-ի հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ուսանողական հանրակացարանները շրջափակվեցին, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողների միջազգային օր։
Արցախի պետական համալսարանում են նշել օրը: Հրավիրվածների թվում ԱրՊՀ խորհրդի նախագահ,խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն ու կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էին :
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ