Արցախի գյուղատնտեսության նախարարությունում երեկ հավաքվել էին հաջողակ մեղվաբույծներ` Արցախից ու Մայր Հայաստանի տարբեր տարածաշրջաններից: Մեղվաբույծների խորհրդաժողովի կազմակերպիչը Արցախի մեղվաբույծների ասոցիացիան է, նպատակը` գաղափարների համախմբումը` բնագավառի զարգացման նպատակով: Խորհրդաժողովին իր ուղերձն էր հղել գյուղատնտեսության նախարարը` աջակցություն հայտնելով այդ նպատակի կեսագործմանն ուղղված ցանկացած առաջարկի: