Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Հանդիպում Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների հետ

2017-10-11 20:10:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում մեր քաղաքացիների համար:
Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ ամերիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում մեր երկրում բժշկական ծառայությունների մատուցման վրա:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ