Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Պետությունը ֆինանսավորում է համայնքներում կատարվող հասարակական աշխատանքները

2017-10-11 20:10:00

 


2017թ-ին Արցախում պետական բյուջեով նոր ծրագիր սկսվեց, որն ուղղված է գյուղերում զբաղվածության խնդրի լուծմանը: Դրա համաձայն, պետությունը պատրաստակամություն է հայտնում ֆինանսավորել համայնքներում կատարվող հասարակական աշխատանքները: Այդ աշխատանքները պետք է կատարվեն գործազուրկների կողմից և, բնականաբար, դրա դիմաց ստացվող աշխատավարձը գյուղում գործազրկության որոշակի մեղմացում պիտի բերի: Ապրիլին՝ ծրագրի մեկնարկի մասին հայտարարելուց հետո, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում բազմաթիվ հայտեր են ստացել. պետական աջակցության առայժմ արժանացել են երկուսը: Դրանք Մարտունու շրջանի Գիշի գյուղում են:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ