Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Հանդիպում Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակության հետ

2017-10-07 22:10:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Կալիֆորնիա նահանգի հետ կապերի զարգացմանն ու խորացմանը հատուկ ուշադրություն է դարձվում Արցախում՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունը հետզհետե կընդլայնվի:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ