Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Հերհերում երեկ նշել են Շահիս Ալեքսանյանի 60-ամյակը

2017-05-19 21:05:00

 


Հերհերում երեկ նշել են հայրենիքի նվիրյալներից մեկի 60-ամյակը: Շահիս Ալեքսանյանը Մաճկալաշենի գումարտակի Հերհերի վաշտի հրամանատարն էր, մասնակցել է պաշտպանական մի շարք մարտերի, զոհվել հերոսաբար: Նրա ծննդյան օրը ավանդաբար նշում են գյուղում նահատակության օրից ի վեր: Շահիս Ալեքսանյանը դպրոցի զինղեկն էր: Մոտալուտ վտանգը կանխազգալով՝ զենքի պահասենյակը փոխարինեց մարտական զենքերով և գրիչը՝ մարտադաշտով: Հարազատ կրթօջախում՝ Հերհերի միջնակարգում, անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Ռազմագիտությունից իրենց գիտելիքները ցուցադրել են հայրենիքի ապագա պաշտպանները, փոքրերն արտասանել՝ հարազատները, մարտական գործընկերները հիշել են ազատամարտիկին, ուսուցչին ու լավ մարդուն:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ