Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին
2017-05-17 21:05:00
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից:
Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ