Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

11 երկրից 30 բլոգեր-լրագրող Ստեփանակերտում են

2017-03-20 22:03:00

 


Լապշինի գործից հետո մտավախություններ կային՝ արդյոք դա չի անդրադառնա լրագրողների՝ Արցախ այցելության վիճակագրության վրա: Ազդեց, սակայն Բաքվի պատկերացրածին ու սպասածին տրամագծորեն հակառակ ձեւով: Մի կողմից հենց Լապշինի գործոնը Արցախի նկատմամբ հետաքրքրության լրացուցիչ բաժին ապահովեց: Մյուս կողմից էլ, շատ լրագրողներ, անգամ չճանաչելով Լապշինին, նրան իրենց համերաշխությունը հայտնելու ձեւ են համարում Արցախ գալը: Այս ամենի հաշվարկով՝ արդեն զարմանալի չի թվում, որ "Արցախակերտում" հասարակական կազմակերպության Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնած բլոգերների միջազգային ֆորումին մասնակցելու համար 11 երկրից 30 բլոգեր-լրագրող է ժամանել Ստեփանակերտ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ