Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Եռօրյա այցով Արցախում էին ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը

2017-03-20 21:03:00

 


ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմն Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, եռօրյա այցով Արցախում էին: Նախ կազմակերպվել է ճանաչողական այց դեպի Դադիվանք և Գանձասար, այնուհետև համալսարանականները այցելել են մարտական հերթապահություն իրականացնող սահմանային զորամաս, որտեղ էլ կայացավ Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Իսկ երեկ՝ ծրագրի վերջին օրը, արդեն Բերձորում՝ ԵՊՀ ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ հիմնադրվեց Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող պուրակ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ