Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Շուշիի արվեստի կենտրոնում այսօր բացվել է ուսանողական ցուցահանդես

2017-03-20 21:03:00

 


Շուշիի արվեստի կենտրոնում այսօր բացվել է ուսանողական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արսեն խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի "Զարդարային կիրառական արվեստ" և "Դիզայն" բաժինների ուսանողների աշխատանքները: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ուսանողներին շնորհավորել է կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ու համոզմունք հայտնել, որ քոլեջի ուսանողները մեծ հեռանկար ունեն: Շուշիի հումանիտար քոլեջն արդեն երկրորդ անգամ ներկայանում է հաստատության պատերից դուրս և մեծ արձագանքներ ստանում: Նախարարը լիահույս է, որ միջոցառումն ունի ավանդական դառնալու բոլոր նախադրյալները: Ցուցահանդեսի առաջին այցելուների թվում էր նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ