Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Հանդիպում Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ

2017-03-18 21:03:00

 

 
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով դրա կարեւորությունն Արցախում բարձրագույն կրթության զարգացման գործում:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել նաեւ ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ