Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նախագահ Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

2017-03-17 21:03:00

 

ԱՀանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում քաղաքային լուսավորության նոր՝ էներգախնայող համակարգի անցնելու հարցերը: 
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը պահանջված է համարել նոր համակարգի ներդրումը՝ նշելով դրա առավելությունը տնտեսական տեսանկյունից:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ