Գլխավոր \ Նարեկ Սահակյան

Նարեկ Սահակյան

Նարեկ Վաչագանի Սահակյան


Ծնվել է 1990 թվականին, Ստեփանակերտ քաղաքում: 
1997 թվականին ընդունվել, 2007 թվականին ավարտել է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան հանրակրթական-երաժշտական մասնագիտացված դպրոցը: Ուսումնառության տարիներին հաճախել է նաև ջութակի պարապմունքների, ունի երգ-երաժշտության դասատուի որակավորում: 
2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետը: 
Որպես ժամկետային 2008-2010 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում: Մարտական հերթապահության ճիշտ կազմակերպման համար արժանացել է ՀՀ գերատեսչական Անդրանիկ Օզանյան մեդալի: Ունի ավագ սերժանտի զինվորական կոչում:
2013 թվականին ավարտել է ԱրՊՀ հայոց լեզու և գրականություն բաժինը: 
2012 թվականից աշխատում է Արցախի հանրային հեռուսառադիո ընկերություն ՓԲԸ-ում՝ որպես Օր լրատվական ծրագրի խմբագիր:  Ամուսնացած չէ:Անկուսակցական է: