Գլխավոր \ Լուսինե Գասպարյան

Լուսինե Գասպարյան

Լուսինե Գասպարյան

Ծնվել է 1985 թվականի մայիսի 20-ին, Ստեփանակերտում։ Ուսումնառության առաջին տարիները համընկել են Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին, ուստի առաջին դասարան հաճախել է Երեւանում , այնուհետեւ ՝ Լոռվա շրջանի Անտառամուտ գյուղում եւ վերջապես Ստեփանակերտի թիվ 10 դպրոցում։ 1993-2000 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 2000-2002-ին Արցախի պետական համալսարանին կից գործող վարժարանի հումանիտար բաժնում։ 2002 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Լրագրության բաժին, որն ավարտել է 2007 թվականին՝ գերազանցության դիպլոմով։ 2007-2008 թվականներին աշխատել է Արցախի ազատամարտիկների միությունում՝ որպես երիտասարդական կազմակերպության լրատվաքարոզչական բաժնի պատասխանատու։ Միաժամանակ լուսանկարչություն է դասավանդել Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։ Արցախի հանրային հեռուստատեսության ստեղծագործական թիմին է միացել 2015 թվականի մայիս ամսից ՝ հեղինակելով <<Շուշի>> ծրագիրը։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։