Գլխավոր \ Հրայր Ավետիսյան

Հրայր Ավետիսյան

Հրայր Համլետի Ավետիսյան

 Գլխավոր ռեժիսոր Ծնվել է 1971թ. փետրվարի 18-ին ք. Ստեփանակերտում /ԼՂՀ/: 1978 -1988թթ ուսանել է նույն քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 1988թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրա‎‎ֆիկական դիզայնի բաժինը. և ավարտել 1993թ.: 1991 թ. դեկտեմբեր ամսից կամավոր մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը: 1996թ. աշխատանքի անցել Հրազդանի հեռուստատեսություն, միաժամանակ, մասնակցել INTERNEWS-ի կազմակերպած օպերատորական և ռեժիսորական որակավորման կուրսերին: Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա և երկու ամիս աշխատել մասնավոր հեռուստատեսությունում: 1996թ. հուլիսից աշխատանքի է անցել Արցախի հանրային հեռուստատեսություն, որպես ռեժիսոր, ապա` 2000թ. գլխավոր ռեժիսոր: 1998թ-ից Ստեփանակերտի մամուլի ակումբի վարչության անդամ է: 1999-2000թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետի պաշտոնը: Կինոմատոգրա‎ֆիայի և հեռուստատեսության բնագավառում երկու անգամ /2005թ., 2008թ/ արժանացել է Եղիշեի անվան պետական մրցանակին: Ամուսնացած է. ունի երկու դուստր և մեկ արու զավակ: