Գլխավոր \ Արսեն Առստամյան

Արսեն Առստամյան

Արսեն Արամայիսի Առստամյան


Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 21-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 
1997թ. ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 միջնակարգ դպրոցը: 
2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը։ Շնորհվել է բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան։ Շնորհվել է բանասիրության մագիստրոսի աստիճան`«Հայ գրականություն» մասնագիտությամբ:
 1998-2009թթ. ծառայել է Հայկական զինված ուժերում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 
2009-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով, 2003թ. և 2008-2009թթ. աշխատել է ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում` որպես խմբագիր-հաղորդավար: 2010-2011թթ. աշխատել է ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես «Օր» լրատվական ծրագրի հաղորդավար։ 
2011-2015թթ. աշխատել է ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեությամբ սկսել է զբաղվել 1995 թվականից` պարբերաբար հանդես գալով Արցախի պետական հեռուստատեսությամբ շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող «Կարկաչ» մանկապատանեկան ծրագրով:
 Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «Ծովակալ Իսակով» ու հոբելյանական՝ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալներով։
 Ունի պահեստազորի մայորի զինվորական կոչում և քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Անկուսակցական է: Ամուսնացած է: